Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 

ՎՏԲ բանկը 3 սենյականոց բնակարանը վաճառել է 490 000 դրամով․ պարզաբանում բանկից

Հասարակություն

ՎՏԲ բանկը բնակչի 3 սենյականոց բնակարանը վաճառել է 490 000 դրամով։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Կապանի Հալիձոր թաղամասի13 շենքի 42-ամյա բնակիչ Էրիկ Սողոմոնյանը: Վերջինս պատմեց, որ հայտնվել է անելանելի վիճակում. 3 երեխաների ու հիվանդ մոր հետ մնալու է դրսում։

«Առանց մեր իմացության՝ մայրս տունը գրավ է դրել 700 հազար դրամի դիմաց ու վարկ վերցրել ՎՏԲ բանկից։ Բայց քանի որ չի կարողացել վճարել, ՎՏԲ-ն դատարան է տվել, տունը գնահատվել է 6 մլն դրամ, որից հետո բանկը աճուրդի է դրել, գինը իջել է մինչև 490 հազար դրամ ու 3 սենյականոց բնակարանս վաճառվել է։ Ո՞վ ա տեսել՝ ջրի գնով վաճառեն»,- ասաց բնակիչը:

Նա պատմեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ է իմացել, որ տունն այլևս իրեն չի պատկանում․ «Հոսանքի վճարումները կատարելու համար էլեկտրիկն ասեց՝ տան փաստաթղթերը բեր, որ հոսանքը փոխեմ։ Տանը փնտրեցի, չգտա դակումենտները, գնացի կադաստր, թուղթ տվեցի, թե՝ տան սեփականատերը դու չես, այլ՝ Դավիթ Արզումանյանը»,- ասաց Էրիկ Սողոմոնյանը: 

Վերջինս նշեց, որ բազմիցս դիմել են տունը գնողին, որ վերադարձնի, բայց ապարդյուն․ «Մեկը կա՝ պատրաստ է վճարել 490 000-ը մենակ թե մենք դրսում չհայտնվենք, բայց սեփականատերը չի համաձայնվում, ասում է՝ 6000 դոլարից պակաս չի ծախում: Ես էլ ի վիճակի չեմ էդքան վճարեմ։ Մայրս 3 անգամ ինսուլտ է տարել, ծանր վիճակում է: Տղես բանակ պիտի գնա, չգիտեմ էլ, թե ինչ հասցեի տակ են տանելու բանակ։ Կինս մահացել է, երեխաներս իմ հույսին են, հիմա ես ո՞ւր գնամ: Ես լսեմ եմ՝ տունը գնողը պատրաստվում ա գնա Հայաստանից, հեսա տունս կվաճառի, կգնա, բա ես ո՞ւր գնամ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ մինչև վարչապետի մոտ էլ գնալու է՝ միայն թե տունը նորից իրենը լինի։

ԼՈւՐԵՐ․com—ը պարզաբանում ստացավ նաև ՎՏԲ բանկից, որտեղից տեղեկացրին, որ 2014 թ-ին Թամարա Աղաթելյանը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից վերցրել է 770.000 ՀՀ դրամի վարկ՝ առանց գրավի․ «Վարկառուն չի կատարել Բանկի հանդեպ իր վարկային պարտավորություններն առաջին իսկ օրվանից, ինչի արդյունքում Բանկը 2015թ.-ին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր շահերը պաշտպանելու նպատակով հայց է ներկայացրել դատարան: Բանկը Թ. Աղաթելյանի հետ բանակցություններ է վարել հաշտության պայմանագիր կնքելու նպատակով, սակայն այն հաճախորդի կողմից այդպես էլ չի կնքվել: 2016 թ-ին դատարանի վճռի հիման վրա՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ստացված կատարողական թերթն ուղարկվել է ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ապահովման ծառայություն: Գումարի հետագա բռնագանձումը (այդ թվում` արգելադրված գույքերը աճուրդի դնելը և աճուրդով գույքի գինը իջեցնելը և վերջնական վաճառքը) իրականացվում են Հարկադիր կատարման ապահովման ծառայության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- փոխանցեցեին ՎՏԲ-ից՝ ընդգծելով, որ այդ գործընթացների իրականացմանը բանկը որևէ մասնակցություն չունի։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Ամենադիտված