Առանց Իրանի հետ լավ հարաբերությունների չենք կարող զարգանալ. իրանագետ
ՀասարակությունԻրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորության մասին, հայտարարել է, թե իր համար անհասկանալի է, թե ինչու ՀՀ իշխանությունը կոնկրետ գործնական քայլեր չի ձեռնարկում` միանալու ամերիկյան պատժամիջոցները շրջանցող եվրոպական ծրագրերին` Իրանի հետ համագործակցելու առումով:
«Հայաստանում Բոլթոնի կատարած հայտատարարությունները, որոնք ինչ-որ առումով նույնիսկ մարտահրավեր էին մեր պետության համար, կարող են բացասական ազդել մեր և Իրանի հարաբերությունների վրա, որովհետև մեր պետության տարածքից քննադատվում էր հարևան պետությունը, որի հետ մենք ունենք բավական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ»,-հայտարարել է իրանագետն ու հավելել, որ եթե մենք չենք ձևավորում մեր երկրի համար տեսլական, որի մի մասը կապված է հենց Իրանի հետ՝ չենք կարողանա զարգանալ»,-նշել է իրանագետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան։ Ըստ իրանագետի՝ այս հանգամանքը ևս պետք է կարևորվի՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո արտաքին հարաբերությունների ոլորտում նկատվել է որոշակի դադար, և դա վերաբերում է նաև Հայաստան-Իրան հարաբերություններին։