«Բանանց-2»-ը 6:0 հաշվով հաղթել է Մ17 հավաքականին (տեսանյութ)
ՏեսանյութերՓետրվարի 4-ին Ավանի ակադեմիայում «Բանանց-2»-ը և մինչև 17 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Արդյունքում, «Բանանց-2»-ը 6:0 հաշվով հաղթանակ է տարել:
Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Էրիկ Պետրոսյանը և 1-ական գոլ հակառակորդի դարպասն են նետել Հրաչյա Գեղամյանը, Աբրահամ Պորտուգալյանը և Կորյուն Սեդրակյանը: