Վերջին պրոֆեսիոնալները լքում են կառավարությունը
ԲլոգոսֆերաԱրմեն Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Էթիկայի հանձնաժողովի նախգահի հրաժարականին, գրել է․
«Վերջին պրոֆեսիոնալները լքում են կառավարությունը։ Իհարկե էթիկայի հանձնաժողովը կառավարության մեջ չի մտնում, բայց տվյալ դեպքում գործ ունենք լայն իմաստով կառավարության հետ։
Ով ճանաչում է Սիրանուշին, գիտի որ իր ոլորտում եզակի պրոֆի է (ու շատ արագ կգտնի իր տեղն այս աշխարհում), ու պետությունը լրջորեն տուժում ա էս քայլից։
ՀԳ. Թողես՝ առավոտից իրիկուն պետության շահի ու կոռուպցիայի դեմ պայքարից կխոսեն»։