Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) 

5-6 հոգով ինձ հարվածում էին` ես պաշտպանվում էի. Օսիպյան

Իրավունք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք է տվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և պատմել իրեն պատանդառության պատմությունը: ՀՀ ոստիկանապետը, վերհիշելով ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձությունները,  պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան 5-ի սահմաններում, լինելով Երևանի ոստիկանության պետի տեղակալ, քաղաքի վարչության հերթապահից ստացել էր ահազանգ և տեղեկացել էր, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից զավթվել է:

«Տեղեկանալով այս ամենին՝ ես իմ ծառայողական մեքենայով ուղևորվեցի դեպի ՊՊԾ գունդ: Հասնելով Էրեբունու ոստիկանության բաժին, տեսա մի խումբ ոստիկանների, պարեկային մեքենաներ: Նկատեցի ՊՊԾ գնդի մուտքի դարպասների մոտ կայանած միկրոավտոբուս եւ շտապօգնության մեքենա եւ տեսա, որ ինձնաձիգերով մարդիկ են անկանոն շարժվում, մտնում ներս-դուրս գալիս, նաև տեսա մեր ոստիկանության աշխատակիցներին բաժնի դիմաց: Ինձ անմիջապես տղաները զեկուցեցին՝ ինչ է կատարվում և ինձ հորդորում էին, որ ես մի փոքր այս կողմ կանգնեմ, որպեսզի ինձ չթիրախավորեն, որովհետեւ կրակահերթեր էին լինում երբեմն:

Տղաներից մեկի մոտ ռադիոկապ կար, լսեցի և ձայնը տարբերեցի, Պավլիկ Մանուկյանի ձայնն էր, անմիջապես հասկացա, որ գունդ են մտել, մեր կապի միջոցները վերցրել են եւ բաժանել: Տղաներից մեկի մոտի կապի միջոցով անմիջապես կապի մտա: Դիմեցի, ասացի՝ Պավլիկ, Պավլիկ, բա՝ լսում եմ, ով ա, ասացի՝ ձեր հետ խոսում է գնդապետ Օսիպյանը, պատասխանեց՝ հա, ինչ կա, ասացի՝ առաջարկում եմ դուրս գալ, զենքերը ցած դնել: Ասացի՝ դուրս եկեք, առաջացեք, ես էլ գամ, տեսնենք՝ զոհեր վիրավորներ ունենք, տեսնենք՝ ինչ է կատարվում: Ինքը ընդունեց առաջարկս, ասաց՝ հիմա մոտենում եմ: էրեբունու բաժնի մոտ նկատեցի պարոն Եղիազարյանին (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյան-խմբ.), նա մոտեցավ, տեղեկացավ՝ ինչ է կատարվում, ես ասացի՝ գնում եմ այնտեղ, ասաց՝ ես էլ եմ գալիս:

Ձախ մայթով բարձրանում էինք, հասնելով «Քարերի աշխարհ»-ի մոտ՝ նկատեցի, որ դիմացի մայթին կանգնած էր Մարտիրոս Հակոբյանը (գործով ամբաստանյալներից-խմբ.)՝ ինքնաձիգով, Պավլիկը, Սեդրակը, Աշոտը մոտեցան: Խոսակցությունը հետեւյալն էր, փորձեցինք բացատրել, որ սա ճիշտ չէ, իրենք իրենցն էին ասում, լարված տոնայնության վրա էր մեր խոսակցությունը, եւ ես հասկացա, որ բանակցությունները մեզ մոտ չեն ստացվում, անարդյունք են: Փորձում էինք զոհվածների կամ վիրավորների մասին ինչ-որ բան տեղեկանալ, ասացին՝ ում պետք է, մենք օգնություն ցույց տվել ենք, զոհ չունենք եւ այլն:

Արդեն ուզում էինք վերադառնալ, Սեդրակ Նազարյանը ձեռքը մեկնեց եւ կապի միջոցս անմիջապես վերցրեց, ես չէի տալիս, ինքը ասաց՝ տուր, մերն ա կապի միջոցը, դու էլ պետք ա գաս, սկսեցին հրել ինձ, բոլորը զենքերը պահեցին ինձ վրա, ասելով՝ «հիմա կգյուլեմ քեզ ստեղ»: Հետևիցս ինքնաձիգի խզակոթով ես հարվածներ էի ստանում գլխի հատվածում, մեջքիս, ուսադիրներս պոկեցին, հետագայում տեղեկացա, որ Աշոտն էր, այդպես մտանք գունդ, 5-6 հոգով ինձ հարվածում էին` ես պաշտպանվում:

Անցակետով անցանք, ես նկատեցի, որ այնտեղ մի քանի սեղանի դրված էին համակարգիչներ. աշխատում էր Վարուժան Ավետիսյանը: Ասացի՝ էս ի՞նչ եք անում, ասաց՝ լավ ենք անում, ռեժիմը մեր կյանքը կերավ: Անցանք մյուս սենյակ, մեզ հետ միասին 8 ոստիկաններ կային, ոմանք՝ ձեռնաշղթաներով, ոմանք՝ մեկանգամյա օգտագործվող պլաստմասե շղթաներով: Մեզ էլ կանդալեցին՝ ինձ, պարոն Եղիազարյանին: Եվ չէինք դադարում բանակցել: Ինձ հաջողվեց համոզել և ձեռքերս արձակեցին, այնուհետև բոլորի ձեռքերը նույնպես արձակեցին:

Այնուհետև ինձ տարան դուրս, գնդի ձախ թևի վրա կանգնեցինք ` Սեդրակ Նազարյանն էր ու էլի մի քանի հոգի: Բարձրախոս տվեցին ձեռքս, ուղղեցին ինքնաձիգը իմ ուղղությամբ` «հիմա այստեղ գյուլում ենք պատի տակ, անմիջապես դիմի ոստիկաններին, որ զենքերը ցած դնեն և գան միանան մեզ»: Ու այդ սպառնալիքը  տևեց 3-5 րոպե: Ես, բնականաբար, չհայտարարեցի, ընդամենը դիմեցի ոստիկաններին` «Հարգելի ոստիկաններ, խոսում է ձեր գործընկեր գնդապետ Վալերիյ Օսիպյանը: Խնդրում եմ այս ուղղությամբ չկրակեք, իրենք էլ ձեր ուղղությամբ չեն կրակի»: Բա՝ «մենք (զինված խմբի անդամները-խմբ.) դա չենք ուզում»: Ես ասացի, որ դրանից ավելի չեմ ասի»,- պատմում է Օսիպյանը:

ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է (մեղադրյալ Արայիկ Խանդոյանը մահացել է ազատության մեջ)՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց:
 
2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան
Ամենադիտված