Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը 

Նոր Հայաստանի իրականությունը. գործարարի «օդերը փակում են»

Հասարակություն

Ըստ քաղաքապետ Հայկ Մարությանի վերջնական որոշման՝ սկսվել է Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացը, որն իր մեջ ներառում է նաև Օպերայի հարակից տարածքում «քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ բիզնես ծավալած տնտեսվարողների» սրճարանները։ Քաղաքապետարանը պլանավորել է այս տարվա սկզբից կանաչապատել տարածքը՝ այն բետոնյա ծածկույթից ազատելուց հետո։

Ավելին՝ Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ծխելու դեմ պայքարի շրջանակներում որոշել է արգելել նաև նարգիլեի օգտագործումը: Այս կոնտեքստում բավականին հետաքրքիր պատկեր է ստացվել, ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Իսկանդարյանը, որին պատկանում է Օպերայի տարածքում գործող «Մոնտալ» սրճարանն ու քաղաքի մեկ այլ հատվածում գործող «Հուկա Բոսս» սրճարանը, որտեղ շատերը գնում են հենց նարգիլե վայելելու համար, այս պահին լուրջ խնդրի առաջ է կանգնած: Ստացվում է, որ տվյալ տնտեսվարողը Առողջապահության նախարարության նախագծով և քաղաքապետարանի որոշմամբ զրկվում է սեփական բիզնեսից: 

«Եթե քաղաքապետարանի որոշմամբ մեր հարևան սրճարանների մի մասն է քանդվում, ապա մեր սրճարանն ամբողջությամբ է քանդվում և մենք ոչ մի աթոռ չենք կարողանալու դնել ու աշխատել, թողնում են  26 քառակուսի տարածք, որը խոհանոցային մասն է և չկա սպասարկման տարածք: Մեր սրճարանը սովետական տարիներից է սարքվել ու Երևանի հին ու բարի «մառոժնիանոցն» է, ոչ զավթել ենք տարածքը, ոչ էլ անօրինական այլ ճանապարհներով ենք ձեռք բերել: Փաստացի մենք դառնում ենք զոհ, որովհետև մեր գլխին տեր չկա ու մեջք չունենք,  քանի որ Օպերայի տարածքից սրճարաններն, այնուամենայնիվ, չեն վերանում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում  ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: 

Մեր զրուցակիցը նշում է նաև, որ առաջարկով է հանդես եկել՝ սեփական միջոցների հաշվին  տարածքը կանաչապատելու համար, սակայն հստակ պատասխան չի ստացել: Իսկանդարյանը դեռևս չի որոշել, թե առաջիկայում ինչ քայլեր է ձեռնարկելու քաղաքապետարանի տվյալ որոշման մասով.«Ես դեռ սպասում եմ իրենց ասած հանդիպում-քննարկմանը, այսօր կրկին զանգահարել էին դրա համար, այդ հանդիպումից շատ բան պարզ կլինի»:

Ինչ վերաբերում է Իսկանդարյանի մյուս բիզնեսին՝ «Հուկա Բոսս»-ին, մեր զրուցակիցը նշեց. «Առողջապահության նախարարությունն ասում է, որ արգելելու է ու վերջ, բայց նա ով է որ արգելի, նա միայն նախագիծ ներկայացնող է: Նրանք ևս մեզ քննարկման են հրավիրել, որտեղից ևս մի շարք բաներ պարզ կլիներ: Մենք մեր դիրքորոշումները ներկայացրել ենք նախարարությանը, սակայն նրանք որևէ զիջումների չեն ուզում գնալ: Մենք ո′չ քանդող ենք, ո′չ նարկաման ենք, ո′չ հանցագործ ենք, մենք բիզնես ենք ուզում անել, կա առաջարկ, կա պահանջարկ»:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով իր՝  թե′ Օպերայի սրճարանում և թե′ «Հուկա Բոսս»-ում մեծամասամբ զբոսաշրջիկներն են լինում, և նրա պնդմամբ Առողջապահության ու Երևանի քաղաքապետարանի որոշումների հետևանքով մեծ հարված է հասցվում տուրիզմին:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում
Ամենադիտված