«Բենֆիկա»-ի ֆուտբոլիստը` «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում
Սպորտ«Բենֆիկա»-ի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն հայտնվել է եվորպական առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալ»-ը ու Մադրիդի «Ատլետիկո»-ն:
Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Նաչո Մոնրելաին փոխարինող վերջինիս պայմանագիրը մոտենում է ավարտին:
Նշենք, որ Գրիմալդոյի հրաժարագինը 60 մլն եվրո է: