Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ
ԲլոգոսֆերաԱռաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ»:
Lurer.com-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հատուկ քննչական ծառությունում է։