ՀՀ վարչապետի խոսնակի պարտականություններս անելու եմ հավեսով, նվիրումով, պատասխանատվության զգացումով
ԲլոգոսֆերաՀՀ վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը.
«Վերջին գրառումս դրական ընունվեց շատ-շատերի կողմից: Ոգևորված եմ:
Արդեն անցել եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարմանը:
Վստահեցնում եմ, որ դա անելու եմ հավեսով, նվիրումով, պատասխանատվության զգացումով: Շնորհակալ եմ ջերմ խոսքերի, շնորհավորանքների համար»,-գրել է նա: