Հայտնի է Անգլիայի առաջնության ամսվա լավագույն մարզիչը
ՍպորտՀայտնի է դարձել ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն մարզչի անունը:
Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նրա գլխավորությամբ թիմը հունվարին տոնել է երեք հաղթանակ և մեկ հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի:
Ամսվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում էին նաև Շոն Դայչը («Բյորնլի») և Ռալֆ Հազենհյուտլը («Սաութհեմփոն»):