Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է ամուսնանալ (լուսանկարներ)
ԱյլBoomnews.am-ի տեղեկություններով, սիրված ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջնական ապաքինվելուց հետո որոշել է նախապատրաստվել իր հարսանիքին։ Ըստ մեր նույն աղբյուրների՝ հարսանիքը տեղի է ունենալու ոչ շատ մեծ շրջապատով, ու ամենայն հավանականությամբ, այն Հայաստանում չի լինի։
Հիշեցնենք, որ լուրեր են տարածվում, որ Հենրիխ Մխիթարյանը նշանադրվել է Grand Holding-ի սեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ։
Տեղեկությունները փորձեցինք ճշտել ֆուտբոլիստի մայրիկից և քրոջից, սակայն այս պահի դրությամբ մեր հարցման պատասխանները դեռ չենք ստացել, ստանալուն պես կներկայցնենք նաև նրանց պատասխանը։