Փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը
ՀասարակությունՓետրվարի 8-ին, ժամը 17:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 45-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:20-ին:
Տան հյուրասենյակում (25 քմ) ամբողջությամբ այրվել է կահույքը, մասամբ ջերմահարվել են տեխնիկան և պատերը:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: