Անգլիայի առաջնության ամսվա լավագույն ֆւոտբոլիստը
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է Անգլիայի առաջնության հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Ֆուտբոլիստը նախորդ ամիս մասնակցել է 5 խաղի, խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը: