Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota Corolla-ն ու Opel-ը. կան վիրավորներ
SocietyԱյսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի ազգային բյուրոյի Հայաստանի ներկայացուցչության մոտ, բախվել են Toyota Corolla մակնիշի 50 ԼՕ 505 համարանիշի և Opel մակնիշի 66 FF 669 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ shamshyan.com-ում: