«Ռեալ»-ն ուժեղ էր «Ատլետիկո»-ից (տեսանյութ)
ՏեսանյութերԻսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ն հյուրընկալեց «Ռեալ»-ին:
Հյուրերը հաղթեցին 3:1 հաշվով:
16-րդ րոպեին Կազմեիրոն բացեց հաշիվը, իսկ 25-րդ րոպեին Անտուան Գրիզմանը խփեց պատասխան գոլը:
Երկրորդ խաղակեսում` 42-րդ րոպեին Սերխիո Ռամոսը դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը:
74-րդ րոպեին Գարեթ Բեյլը խփեց հյուրերի հաղթական գոլը: Նշենք, որ դաշտի տերերը 80-րդ րոպեից մնացին 10 հոգով. երկրորդ դեղինը ստացավ ու հեռացվեց Տոմաս Պարտին:
«Ռեալ»-ը 45 միավորով բարձրացավ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղ, «Ատլետիկո»-ն 44 միավորով 3-րդն է: