00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մահվան ելքով վրաերթ ԵրեւանումՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է «Ուրալի» խառը կազմինՋենիֆեր Լոպեսը` մերկապարուհու կերպարում (տեսանյութ, լուսանկարներ)«Արսենալ»-«Բատե».Եվրոպա Լիգան որպես լոնդոնցիների միակ փրկություն Եղանակը ՀայաստանումԿյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ղազարավանում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել Փաշինյանը Դսեղ մեկնել է ուղղաթիռով. վարչապետի մամուլի խոսնակՆիկոլ Փաշինյանը գրքեր նվիրեց անցորդներին «Արցախ»-ը հաղթանակ է տոնել

Մանրամասներ` երևանյան բիլիարդ ակումբի օպերացիայից (տեսանյութ)

Փետրվարի 8-ի երեկոյան, Էրեբունու ոստիկանության քրեական հետախույզների՝ օրեր տևած ծավալուն և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և պարեկապահակետային գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների համագործակցությամբ, Էրեբունի վարչական շրջանի տարբեր հատվածներից և Մաշտոցի պողոտայից բաժին բերման ենթարկվեցին 8 անձինք։

Հունվարի 21-ին, երկու անձ մարմնական տարբեր վնասվածքներով՝ այդ թվում կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն։

Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ հունվարի 20-ին, ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անձինք, բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, ինչը զուգորդվել էր ակումբի գույքը վնասելով, բռնության, սուր կտրող-ծակող առարկա և ատրճանակ գործադրելով։
Նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով։

Դեպքի վայրի և դրա հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել և փորձաքննության ուղարկելու համար վերցվել է 12մմ տրամաչափի փամուշտ, նույն տրամաչափի՝ կրակված 3 պարկուճ և դանակ՝ արնանման հետքերով։
Նախաքննությամբ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները զարմիկներ են։ Իրավապահներին տված ցուցմունքում երիտասարդները հայտնել էին, որ հունվարի 20-ին բիլիարդի ակումբ էին գնացել տաքսիով, սակայն դեպքի հանգամանքների, շարժառիթների և մասնակիցների վերաբերյալ տեղեկություն չէին հայտնել։ Ըստ տուժողների՝ չէին հիշում կամ չէին տեսել։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառմամբ, տեղեկություններ ստացվեցին հանցագործության կատարմանը առավել ակտիվ մասնակցած անձանց վերաբերյալ, որոնց հանցափաստի մեջ մերկացնելու համար առաջ քաշվեցին մի շարք վարկածներ։

Ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Պարզվեցին հանցագործության դրդապաճառները։ Օպերատիվ վերահսկողության տակ առնվեցին կատարվածի պատճառահետևանքային բոլոր հնարավոր զարգացումները։ Պարզվեց դեպքի ընթացքում տուժողներին մարմանական վնասվասվածքներ պատճառած բոլոր անձանց ինքնությունը։

Բարդագույն պայմաններում Էրեբունու քրեական հետախույզներին օպերատիվ ճանապարհով հաջողվեց ձեռք բերել տեղեկություններ, որ հանցագործության գործիք ատրճանակը նրանք պահում են իրենց մոտ։ Բացի այդ, նրանց բնակության վայրերում պահվում է նաև այլ զենք-զինամթերք՝ երկու կողմերի միջև պայմանավորված, նախապես զինված, վրեժխնդրության նպատակով տեղի ունենալիք հանդիպման համար։

Ողջ ընթացքում պայթյունավտանգ իրավիճակը գտնվում էր ոստիկանության պրոֆեսիոնալ ծառայողների կատարյալ վերահսկողության տակ։ Եվ փետրվարի 8-ին, իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, անդառնալիից ու արնահեղությունից խուսափելու նպատակով որոշում կայացվեց իրականացնել վնասազերծման օպերացիա՝ միաժամանակ խուզարկելով կասկածելի 16 անձանց բնակության հասցեները։

Ոստիկանություն բերման ենթարկված 8 անձանցից 4-ը՝ Նոր Արեշի բնակիչներ, 22-ամյա Ալբերտ Ժամհարյանը, եղբայրներ՝ Արմեն և Արսեն Գաբրիելյանները և Կոնդի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մադոյանը ձերբակալվեցին։
Արմեն Գաբրելյանի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 27 փամփուշտով, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 9մմ տրամաչափի 18 և ինքնաձիգի 1 փամփուշտ, կաթուցիչ՝ դեղնականաչավուն զանգվածով։

Արսեն Գաբրիելյանի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեց 9մմ տրամաչափի փամուշտի կրակված 2 պարկուճ և 2 կաթուցիչ՝ մուգ շագանակագույն հեղուկով։

Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել են որսորդական հրացաններ, սառը զենքեր, մահակներ, զինամթերք ու կաթուցիչներ։
Հանգամանքները պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
19 Փետ
Մահվան ելքով վրաերթ ԵրեւանումՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է «Ուրալի» խառը կազմինՋենիֆեր Լոպեսը` մերկապարուհու կերպարում (տեսանյութ, լուսանկարներ)Թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տունը«Արսենալ»-«Բատե».Եվրոպա Լիգան որպես լոնդոնցիների միակ փրկություն Եղանակը ՀայաստանումԿյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ղազարավանում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել Փաշինյանը Դսեղ մեկնել է ուղղաթիռով. վարչապետի մամուլի խոսնակՆիկոլ Փաշինյանը գրքեր նվիրեց անցորդներին «Արցախ»-ը հաղթանակ է տոնել Սաշիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն ու ապօրինի է. փաստաբան Լիբանանի վարչապետը կայցելի Հայաստան «Այդպիսիք շատ չեն մեր կողքին, ափսո՜ս…»․ Հասմիկ Պապյանը՝ Կարլ Լագերֆելդի մահվան մասին Թումանյանի մեծությունն իր պարզության մեջ է․ Գագիկ ԾառուկյանՈ՞ւմ հուղարկավորեցին Մհեր Եղիազարյանի հարազատները Չարաշահումներ Գյումրիի մարզադպրոցներում. քրեական գործ է հարուցվել Դիմահարդարման օրինականեր, որոնք վանում են տղամարդկանց (լուսանկարներ)Սեդրակ Քոչարյանը դատի կտա ԱԱԾ-ին Սամցխե-Ջավախեթիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել «Դուք չեք կարող իմ կողքով անցնել»․ Արմեն Սարգսյանը՝ Ջոն Բայդենին (տեսանյութ)Բռնաբարության համար հետախուզվող 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Հայանիստ գյուղից Ժողովրդի կամքն է սաՌուբեն Ռուբինյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր Արցախի եւ Հարավային Օսիայի ԱԳՆ-ների միջեւ hամագործակցության համաձայնագիր է ստորագրվել Կամայական ծրագիր է․ «տնտեսական հեղափոխության» համար 5% աճը բավարար չէ. ՀՅԴ Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին Բենզինի գինը կբարձրանա. «Ֆլեշի Բարսեղ»Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը` տարվա թիմ (լուսանկարներ)Քոչարյանի դեմ բացվում է «երկրորդ ճակատը». ինչո՞ւ են շտապում իշխանություններըՏիմատին Երևանում ռեստորանային համալիր է գնել Երբ աղջիկները շատ են ցանկանում ամուսնանալ (տեսանյութ)Վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն պետք է վերանայել. Դավիթ Խաժակյան «Արսենալ»-ը նոր կիսապաշտպան է ցանկանում ձեռք բերելԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը կայցելի Երևան Նոր Հայաստանում ո՞ւմ է «մուծվում» Սաշիկ Սարգսյանը Ժողովուրդ ջան, չխաբնվեք. Գագիկ Սուրենյան Ինչպես ասում է վարչապետը՝ հանգիստ նստեք տեղներդՆպատակը երկրում քաոսային իրավիճակ ստեղծելն էՄահացել է հայտնի դիզայներ Կառլ Լագերֆելդը (լուսանկարներ)Գագիկ Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ) ԱՄՆ դեսպանի խոսնակը Թումանյան է կարդում (տեսանյութ)Ուրախ անցիր, անհոգ անցիր 2 օրվա էս ճամփեդ (տեսանյութ)Արտախորհրդարանական 10 ուժեր ստեղծում են համաժողովրդական հարթակ«Հույսի վաճառականի» քաղաքական իմիջը խոցելի է դառնումԻնչո՞ւ էլ դու սիրելի չես. Մկրտիչ Արզումանյան (տեսանյութ)Բանկերը՝ խոշոր հարկ վճարողների ցանկումԹուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել Փաշինյանը միջոցառման ժամանակ վերցնում է գետնին ընկած աղբը (տեսանյութ) Ողբերգական ավտովթար Մարգարա-Էջմիածին ճանապարհին. կա զոհ և վիրավորներ
Ամենադիտված
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան