00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քիմ Քարդաշյանի ֆոտոշարք է Բալիում (լուսանկարներ)Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)Հրազենային վնասվածք գերեզմանատան մոտՈստիկանները ապօրինի ծառահատում կատարած վարորդին տարել են բաժին«Միակը». Ռոնալդուն` իր ձեռքբերման մասին (լուսանկար)Զինծառայողը ենթարկվե՞լ է սեռական ոտնձգության. պաշտպանական կողմը պնդում է, ՊՆ-ն՝ սպասում իրավական հիմնավորմանԲերդի ԲԿ-ում աղիքային վարակներով հոսպիտալացված է 30 մարդՆոր Խարբերդում տղամարդը ծեծել է մորը և հղի կնոջըԱնահիտ Կիրակոսյանը՝ շքեղ կերպարումՆիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Ոստիկանները կեղծ 100 դոլարանոց իրացնելիս ձերբակալել են 2 երիտասարդի

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի բանկոմատներով կեղծ թղթադրամներ են իրացվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են ներմուծել բանկոմատ՝ փոխարենը ստանալով հայկական դրամներ։ Այլ կերպ ասած՝ արտարժույթի փոխանակման գործարք են կատարել։ 

Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալները ստանալուն պես, ձեռնամուխ են եղել ծավալուն հետախուզական միջոցառումների, որոնց արդյունքում նրանց օպերատիվ տեսադաշտում հայտնվել է երկու երիտասարդ։ Քրեական հետախույզները կազմակերպել են դարանակալումներ՝ հետևելով նրանց շարժին։ Օրեր տևած միջոցառումների արդյունքում երիտասարդները փաստով բռնվել են։

Նոր Նորքի Նելսոն Ստեփանյան թիվ 44 հասցեում տեղակայված բանկոմատով կեղծ 100 դոլարանոցը դրամով փոխանակելու գործարքից անմիջապես հետո կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ոստիկանության Նոր Նորքի բաժնի գործընկերների հետ, երիտասարդներին բռնել են հենց դեպքի վայրում։ Այդ ընթացքում նրանցից Տիգրան Սարգսյանը մոտի դրամներն ու դոլարները նետել է փողոց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երեք հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ և տարբեր արժեքներով դրամներ։ 

Երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ խուզարկվել են։ Նրանցից Գևորգ Ղազարյանի մոտ հայտնաբերվել է դարձյալ 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ։ 
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Երևանի բնակիչներ Սարգսյանն ու Ղազարյանը 8 հատ կեղծ 100 դոլարանոց են իրացրել նաև փետրվարի 2-ին և 7-ին։ Գործարքները կատարվել են դարձյալ նույն բանկին պատկանող բանկոմատներով։ 

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հենց նույն օրը հարուցվել է քրեական գործ։ Տիգրան Սարգսյանն ու Գևորգ Ղազարյանը ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ։

Լրահոս
23 Ապր
Քիմ Քարդաշյանի ֆոտոշարք է Բալիում (լուսանկարներ)Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)Սիրուշոն գրավիչ լուսանկար է հրապարակելՀրազենային վնասվածք գերեզմանատան մոտՈստիկանները ապօրինի ծառահատում կատարած վարորդին տարել են բաժին«Միակը». Ռոնալդուն` իր ձեռքբերման մասին (լուսանկար)Զինծառայողը ենթարկվե՞լ է սեռական ոտնձգության. պաշտպանական կողմը պնդում է, ՊՆ-ն՝ սպասում իրավական հիմնավորմանԲերդի ԲԿ-ում աղիքային վարակներով հոսպիտալացված է 30 մարդՔլոե Քարդաշյանը դստեր հետ լուսանկար է հրապարակելՆոր Խարբերդում տղամարդը ծեծել է մորը և հղի կնոջըԱնահիտ Կիրակոսյանը՝ շքեղ կերպարումՆիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակելԱրոնյանը ոչ-ոքի խաղացԿարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ․ Դավիթ ՍանասարյանԷվա Խաչատրյանը գրավիչ լուսանկարներ է հրապարակելԱրփինե Հովհաննիսյանը դասական հագուստով լուսանկար է հրապարակելՍտամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Մեսսի ու իր սիրելին` մանուկ հասակում (լուսանկար)Սիրուշոն սատարում է Սրբուկին Մի քիչ էդ մոդայից հետ եմ ընկել. Սերժ Սարգսյանը լուսանկարվեց երիտասարդների հետԱյսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց․ ՇարմազանովՌիհաննան` Vogue-ի ֆոտոշարքումՀայաստանը ռեադմիսիոն(հետընդունման) համաձայնագիր է կնքել 13 երկրի հետ«Ալաշկերտ»-ը` գավաթի խաղարկության եզրափակչում էԻրինա Շեյքը գեղեցկուհի քրոջ հետ (լուսանկարներ)Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված էԱրտասովոր գրությամբ գերեզմանաքար՝ «Անառակ ընտանիքի գերեզման»Հայաստանում արոտավայրերի 70 տոկոսի ներուժը օգտագործված չէ․ վարչապետԱրթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթՄասիսում հարձակվել են եկեղեցու հոգևոր հովվի վրաՍերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է Ում դեմ է իրականում ուղղված «ցեմենտի նախագիծը»Ժամանակը գա, հարցերի քչություն կլինի, պատասխանների` ոչ. Սերժ ՍարգսյանՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծըՄիայնակ ապրող կնոջը սպանել էին Վարչապետը կարևորում է Հայաստանում փորձագիտական ինստիտուտների ուժեղացումըՎարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետԱրթուր Պետրոսյան` «Լոռի»-«Բանանց» հանդիպման մասինԹումանյանի 150-ամյակին նվիրված բարեգործական այց՝ Արմավիր մարզԱպրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներՈրպես ազգ, պետություն պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումըԵթերում Լիլի Մորտոն, «Կիսաբաց լուսամուտներ»-ը ապահովում են խոսքի ազատությունը. ՀՌՀ-ն անելիք չունիՏեր Ղազարի փիլոնը «վերադարձրել են». վերջինս մասնակցում է եկեղեցական արարողություններին Ապրիլի 24-ին մի քանի փողոցներում երթևեկությունը կարգելվիԵրեխեքին 5 հարկանի հայհոյանք են սովորեցնումNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Թալանված փողերը ե՞րբ կվերադառնան Հայաստան. 6,2 միլիարդը մոռացվե՞լ էՀարուցվել է քրգործ՝ «Մի կտուրի տակ» ծրագրի հետ կապված. դատախազություն Չեմ թալանի․ Սարիկ Անդրեասյանը ցանկանում է Հայաստանի նախագահ դառնալ Շենաթաղում բնակիչները չունեն հեռուստատեսություն. այդ մասով ի՞նչ ծրագրեր կան. Սրբուհի Գրիգորյան (տեսանյութ)