Հայաստանը կարող է կրկին անցնել ամառային ժամանակի. Ալեն Սիմոնյան
БлогосфераՀայաստանում կարող է կրկին անցում կատարվել ամառային ժամանակի: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԱԺ առաջիկա օրակարգին և քննարկվելիք հարցերին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Նախաձեռնությունը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել»,-ասվում է գրառման մեջ: