«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տնօրենը կմեկնի Սիրիա
Политические«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն այսօր՝ փետրվարի 12-ին, աշխատանքային այցով կմեկնի Դամասկոս:
Քառօրյա այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում ականազերծման ոլորտում գործունեություն ծավալող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների և մասնագետների հետ՝ համագործակցությունն առավել արդյունավետ և թիրախավորված դարձնելու նպատակով:
ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրենը նաև կայցելի Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներին: