00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կառավարությունը մշակել է ՄԻՊ-ի ռազմավարության 2020-2022 թվականների ծրագիրը Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը. ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ «Սանիթեք»-ի անփորձ լինելը հետևողականորեն ապացուցում ենք, իսկ «Լիդիան»-ի զրո փորձը՝ անտեսում․ Գևորգ Դանիելյան Մեսսին ապաքինվել է վնասվածքիցՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Անկախության 100-ամյակի առթիվ Մեկնարկել է Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի և Ջերմուկի ներկայացուցիչների հանդիպումըԲագրատաշենում բերման է ենթարկվել խարդախության մեղադրանքով հետախուզվող Վրաստանի քաղաքացի Սպանության գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է դիրքերի բարելավմանը Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Իսրայելի բաց մրցաշարի հաղթող

«Իմ կյանքում մեծ փոփոխություն տեղի չի ունեցել Արմենի նախագահ դառնալով»․ Նախագահի կինը հարցազրույց է տվել «Սպուտնիկ Արմենիա»-ին

Ինչպե՞ս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը որոշեց դառնալ հեքիաթագիր, ի՞նչ պարտականություններ ունի նախագահի կինը, և ո՞վ է ընտրում նրա հագուստը։ Նունե Սարգսյանն այս հարցերին պատասխանել է Sputnik Արմենիայի նոր` «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում

– Դուք հայտնի մանկագիր եք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Ինչպե՞ս հասկացաք, որ հենց դրանով եք ուզում զբաղվել։

– Շնորհակալ եմ ձեր գնահատականի համար:

Հեքիաթը հարուստ գրական ժանր է, որ գոյություն է ունեցել հնուց մինչև այսօր։ Միշտ եղել են ու կան հեքիաթներ նաև մեծերի համար, ինչպես օրինակ «Հազար ու մի գիշերները» կամ ժամանակակից Ջորջ Մարթինի «Գահերի խաղը», որը վերածվել է բազմասերիանոց սիրված ֆիլմաշարքի, և կան հեքիաթներ փոքրիկների համար։ Մանկական ամեն հեքիաթ բարոյախոսություն և խրատ է պարունակում։

Հեքիաթները դասագիրք են երեխայի հետագա կյանքի դպրոցի համար։ Եվ որքան վաղ տարիքում երեխան ընկալի լավի ու բարու արժեքները, այնքան հետագայում հասարակությունը կշահի։ Դա է պատճառը, որ ես ու շատ ուրիշ մանկագիրներ գնահատում ենք հեքիաթի դերը երեխաների համար` այսօրվա գերզբաղված և էլեկտրոնային տեղեկատվությամբ ծանրաբեռնված կյանքում։

Իսկ թե ինչու և ինչպես ես սկսեցի գրել հեքիաթներ, ուրիշ պատմություն է։ Եվ դա կապված չէ իմ երեխաների կամ թոռնիկների ծնվելու կամ նրանց գոյության հետ։ Մասնագիտությամբ ես արվեստաբան եմ և երկար ժամանակ զբաղվել եմ արվեստով՝ ցուցահանդեսներ և դասական երաժշտության համերգներ կազմակերպելով, ակնարկներ և հոդվածներ գրելով՝ հայալեզու արտասահմանյան ու տեղական մամուլի ու ռադիոյի համար։

Երբեք չէի նախատեսում գրող կամ մանկագիր դառնալ, եթե չլիներ ամուսինս, ով ինձ միշտ քաջալերում էր ստեղծագործել։

– Հեքիաթների մեջ ի՞նչն է հրապուրում ձեզ։

– Երբեք չեմ ծրագրում հեքիաթի ընթացքը։ Ուղղակի մտնում եմ գրվածքի մեջ, դառնում անտեսանելի մասնակից և սկսում զարգացնել թեման։ Դա ինձ համար շատ հետաքրքրական գործողություն է, որովհետև դառնում եմ իմ իսկ պատմության դիրիժորն ու մասնակիցը։ Երբեմն թողնում եմ, որ պատմությունն ինքն իրեն ստեղծվի ու զարգանա և կարծես հեռվից դիտում եմ հետաքրքրությամբ, թե ինչ կլինի հաջորդ պահին։ Երբեմն խճճվում եմ ստեղծած իրավիճակների մեջ և անհամբեր սպասում եմ, թե ինչպես պետք է վերջանա հեքիաթը։ Ահա թե ինչն է ինձ հրապուրում հեքիաթ ստեղծելու մեջ։

– Սավաննան ձեր առաջի՞ն համահեղինակն է։

– Այո, առաջին անգամ է, որ համահեղինակ ունեմ, և դա իմ թոռնիկ Սավաննան է։ Նա վառ երևակայություն ունի և նկարելու ու հորինելու տաղանդ։ Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները կլինի նրա առաջին գիրքը, որը շուտով լույս կտեսնի Սավաննայի անուշիկ նկարազարդումներով։ Նա լրջորեն մտել է գրքի հրատարակման գործի մեջ։ Ես հենց դա էի ուզում, որ երեխան տեսնի, թե ինչպես են ստեղծվում գրքերը։

– Իսկ ձեր և պարոն նախագահի սիրո պատմությունը չեք պատրաստվո՞ւմ գրի առնել։

– Իմ կարծիքով, մեր սիրո պատմությունը պատկանում է մեզ և մեր ընտանիքին ու հրապարակելը սխալ կլինի։ Իրականում դա պարզ մարդկային պատմություն է մեր սիրո և ընկերության մասին, որը սկսվեց Երևանի դպրոցներից մեկում և շարունակվում է մինչև հիմա։ Ես հավատացած եմ, որ երկու անձանց սերն առանց ընկերության ու վստահության երկար չի տևում։ Ուրախ եմ, որ մեր երկու որդիները վկա եղան, թե ինչպես ենք մենք միշտ փորձել «ամուսնություն» կոչվող ինստիտուտը հաստատուն պահել։ Հուսով եմ, որ իրենք էլ իրենց ընտանիքներն այդպես կպահեն։

 

– Դժվա՞ր է նախագահի կին լինել։

– Բոլորովին դժվար չէ, ընդհակառակը՝ հաճելի է, պատասխանատու և կարևոր, սակայն դժվար չէ։

Իմ կյանքում մեծ փոփոխություն տեղի չի ունեցել Արմենի նախագահ դառնալով։ Նա ֆիզիկոս էր, երբ ամուսնացանք, հետո՝ դիվանագետ, վարչապետ, գործարար, իսկ հիմա՝ հանրապետության նախագահ։ Նա չի փոխվել, և ես էլ նույնն եմ, նույն Նունեն՝ Արմեն Սարգսյանի կինը, Վարդանի և Հայկի մայրը, Սավաննայի, Արմենի և Գաբրիելի տատիկը։ Ունեմ բազմաթիվ ընկերների և ծանոթների շրջանակ, զբաղմունքների երկար ցանկ։ Ինչպես Արմենը, ես նույնպես սիրում եմ թատրոն, արվեստ, երաժշտություն և սպորտ։ Սիրում եմ եփել ու թխել, սիրում եմ բույսեր, ծաղիկներ ու կենդանիներ։ Մեր կյանքի տարբեր՝ դժվար ու հեշտ էտապներում այս ամենը նույնն է եղել։ Ես մնացել եմ նույնը՝ թե՛ որպես ֆիզիկայի դասախոսի կին, թե՛ որպես Հայաստանի նախագահի կին։

 
 
– Շարունակու՞մ եք նախաճաշ պատրաստել նրա համար։

– Շատ սիրով պատրաստում եմ։ Եվ ոչ միայն նախաճաշ։ Չեք նկատե՞լ, որ տհաճությամբ եփված կերակուրները երբեք համով չեն լինում։ Կիրակնօրյա ընտանեկան նախաճաշը հաճելի ավանդույթ է մեր ընտանիքում։ Լոլիկով ձվածեղը համար մեկ ընտրությունն է կիրակնօրյա նախաճաշին, որն ավելի տոնական է դառնում, երբ մեզ միանում են թոռնիկները։

– Ի՞նչ կցանկանայիք խորհուրդ տալ ավելի անփորձ ու քաղաքական ընտանիքներին։

Քաղաքական, թե ոչ քաղաքական բոլոր զույգերին իմ համեստ խորհուրդն է` իրար սիրելուց բացի, իրար հարգել, որից հարաբերությունը կշահի, նաև՝ որպեսզի ժամանակ տրամադրեն իրար հետ զրուցելու և իրար լսելու։ Թե՛ ամուսինները և թե՛ կանայք կարիք ունեն, որ իրենց լսեն։ Դա չի կարելի արհամարհել։

Ավանդորեն, մեր հայկական կենցաղում, ուժեղ տղամարդը ընտանիքի ղեկավարն է։ Բայց հայ կինը տոկուն է և խելոք։ Սա հիանալի հավասարակշռություն է ստեղծում հայկական ընտանիքներում։

– Տանը զրուցո՞ւմ եք քաղաքականության մասին։

Երբեք տանը չենք խոսում գործի մասին։ Տանը ես ձգտում եմ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ նա կարող է շեղվել աշխատանքային մտածմունքներից` հաջորդ օրն ավելի թարմ ուժերով սկսելու համար։

– Երբ հեղափոխության օրերին նախագահը եկավ հրապարակ, դուք տեղյա՞կ էիք։ Ի՞նչ ապրումներ ունեցա՞ք։

Այդ օրը աղմուկ էր քաղաքում, տանը մենակ էի ու գրասեղանիս մոտ նստած ուղիղ միացումն էի դիտում։ Չորս կողմից լսվում էր թմբուկների ձայնը, մեքենաների ազդանշանները, մթնոլորտը լարված էր։ Եվ ես մտահոգված էի, թե ինչ է լինելու հիմա։ Հանկարծ համակարգչի էկրանի վրա տեսա, որ հրապարակ մտավ ամուսինս։ Առաջին ռեակցիան, որ ունեցա, սրտի տրոփն էր։ Բայց վայրկյաններ անց այդ ամենն անցավ, քանի որ անմիջապես գիտակցեցի, որ նա գիտի` ինչ է անում և անում է ճիշտ քայլը։

– Դուք էլեգանտության խորհրդանիշ եք դարձել Հայաստանում։ Ինքնուրո՞ւյն եք ընտրում զգեստները, թե՞ մասնագետներն են օգնում։

– Շնորհակալ եմ կարծիքի համար։

Ինձ համար առաջին հերթին և ամենակարևորը հագուստների հարմարությունն է, ապա ճաշակը, գեղեցկությունը, նորաձևությունը։ Հագուստը պետք է մերվի քեզ հետ։ Երբ փոքր էի, ծնողներս ինձ խորհուրդ էին տալիս նոր հագուստն ու նոր կոշիկները մի քանի օր օգտագործել տանը՝ մինչև դուրս գալը։ Հիմա իհարկե հասկանում եմ դրա իմաստը՝ հագուստը կրելիս բնական պահվածքի և բնական կեցվածքի համար էր դա։ Այս դասը կրել եմ ողջ կյանքում։

Երբեք օգնող չեմ ունեցել արտաքին տեսքս հարդարելու համար և հիմա էլ չունեմ։ Ամեն ինչ ընտրում և անում եմ ինքս։

– Ունե՞ք սիրելի աքսեսուար։

– Սիրում եմ ականջօղեր, որովհետև չեն խանգարում, չեմ նկատում, որ ինձ վրա են։ Դնում եմ և մոռանում։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս
19 Օգոս
Կառավարությունը մշակել է ՄԻՊ-ի ռազմավարության 2020-2022 թվականների ծրագիրը Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը. ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ «Սանիթեք»-ի անփորձ լինելը հետևողականորեն ապացուցում ենք, իսկ «Լիդիան»-ի զրո փորձը՝ անտեսում․ Գևորգ Դանիելյան Մեսսին ապաքինվել է վնասվածքիցՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Անկախության 100-ամյակի առթիվ Մեկնարկել է Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի և Ջերմուկի ներկայացուցիչների հանդիպումըԲագրատաշենում բերման է ենթարկվել խարդախության մեղադրանքով հետախուզվող Վրաստանի քաղաքացի Սպանության գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է դիրքերի բարելավմանը Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Իսրայելի բաց մրցաշարի հաղթող Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն. Արսեն Գասպարյան Թրամփը «ռազմավարական» Է որակել Գրենլանդիան գնելու մտադրությունը Վահագն Չախալյանը և ևս մի քանի քաղաքացիներ բերման են ենթարկվել Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել Բաղրամյան 26-ում․ ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել Ասկերանի 17-ամյա բնակիչն անհետ կորել է Ամուլսարի շահագործման դեմ երթ՝ Ջերմուկից դեպի Երևան (տեսանյութեր) Չինարին այլևս չի կարող գնդակոծվել․ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է․ Արարատ ՄիրզոյանՍամվել Բաբայանի անունը խառնել Մարտի 1-ին «շանտղություն» է․ Բաբայանի գրասենյակ ՈւՂԻՂ. բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց Հայաստանն առավել մեծ ժողովրդականություն վայելող արտասահմանյան ուղղությունն է ռուսաստանցիների համար Մուսալեռում երիտասարդը տանիքը նորոգելիս հոսանքահարվել է և տեղում մահացել Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձիԵրկար ժամանակով լույս չի լինելու «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելուՇոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքումՀրդեհ Արեգնադեմ գյուղում. կա տուժած «Լիդիան Արմենիա»-ն ՔԿ-ին տրամադրել է փորձաքննության մեջ տեղ գտած առաջարկների պատասխանները Կառավարությունը 2.1 մլրդ դրամ կտրամադրի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համարՕրվա խորհուրդըԱյսօր ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է Առնվազն անազնիվ է Արմեն Սարգսյանին ներքաշել այս պատմության մեջ. Միհրան Հակոբյան Անգամ երաժշտության մեջ գոյություն ունի քրեական ենթամշակույթին բնորոշ ուղղվածություն․ փաստաբանը՝ նոր նախագծի մասին Չեմ հասկանում Նիկոլի հիստերիան որտեղից է գալիսԷլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների հետ․ Փաշինյանը լուսանկար է հրապարակելԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել էՈւրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է. Արայիկ Հարությունյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասինԵրևանը համալրվում է ևս 3 աղբատար մեքենայով. Հովսեփ ԿուբատյանՅուրօրինակ հարսանիք՝ հրշեջ մեքենաներովՍեւանա լճում 2 նավակ է կողաշրջվել․ փրկարարները 4 քաղաքացու դուրս են բերել ափԶարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․ կասկածյալը 20 տարեկան է Փաշինյանը Սևանում իրեն զգում է ինչպես Բահամյան կղզիներում (տեսանյութ)«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն Ավտովթարից մահացած Փոլ Ուոլքերի դուստրը հրապարակել է հոր արխիվային լուսանկարըՓաշինյանը որոշել է ձերբակալել Սերժ Սարգսյանին՝ Ամուլսարի խնդիրը հօգուտ Լիդիանի լուծելու համար. քաղաքագետ Լիլիթ Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը Հայկ Սարգսյանը տեսանյութեր է հրապարակել Շորժայի փարթիիցՄահացել է ՀԱՕԿ առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը
Ամենադիտված
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԻ՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը (տեսանյութ) Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) NASA-ի հրապարակած լուսանկարում նկատվել են այլմոլորակայինների ուրվագծերԱրթուր Ջանիբեկյանի հեռահար քաղաքական ամբիցիաներըՆիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելՄերկ Դեմի Ռոուզը՝ ծաղիկներով լցված վաննայում (լուսանկարներ) «Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են». փորձագետ. Forrights.amՏավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել Ադրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար)
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)