ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Խափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունները նվազել են․ գլխավոր դատախազի խորհրդական

Բլոգոսֆերա

«Խափանման միջոց կալանքների պրակտիկայի մասին

2018թ. ընթացքում Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերով դատարան է ներկայացվել խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ 255 միջնորդություն, որոնցից բավարարվել է 239-ը կամ 93,7 տոկոսը: 2017թ. ներկայացվել էր 363 նման միջնորդություն, որոնցից բավարարվել է 332-ը կամ 91,4 տոկոսը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Երկու տարիների համեմատական վերլուծությունը վկայում է, որ՝


ա. 2018թ. ընթացքում դատարան ներկայացվող՝ կալանքը որպես խափանման միջոցի կիրառելու միջնորդությունների քնակը նվազել է 108-ով կամ գրեթե 30 տոկոսով,
բ. նման նվազման պայմաններում դատարանների կողմից միջնորդությունների բավարարման ցուցանիշն ավելացել է 2.3 տոկոսային կետով: 


Նման տենդենցը դրսևորվել է ոչ միայն Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերի պարագայում, այլ ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներում: Ներկայացնենք, մասնավորապես, պատկերը նաև ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության և կայազորների դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերի պարագայում: 


Այսպես՝ 2018թ. ընթացքում այս շրջանակում դատարաններ է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու 1032 միջնորդություն, այն դեպքում, երբ 2017թ. ընթացքում ներկայացվել է 1220 նման միջնորդություն: Այսինքն 2017-ի համեմատ նման միջնորդությունների թիվը նվազել է 188-ով կամ 15.5 տոկոսով: 2018թ. ներկայացված 1032 միջնորոդություններից բավարարվել է 1027-ը կամ 99.5 տոկոսը: 2017թ. դատարանների կողմից մերժվել է ներկայացված 1220 միջնորդություններից 25-ը, կամ 2 տոկոսը: Այսինքն բավարարման ցուցանիշը 2017թ. համեմատ ավելացել է 1.5 տոկոսային կետով: 
Ընդ որում՝ ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության և կայազորների դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերով 2018թ. ընթացքում մերժված 5 միջնորդություններից 4-ի դեմ դատախազների կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որոնցից 2-ը բավարարվել է (40 տոկոսը), այն դեպքում, երբ 2017թ. ներկայացված 25 մերժված միջնորդություններից 14-ի դեմ է վերաքննիչ բողոք տարվել, որոնցից ընդամենը 1-ը՝ 7.2 տոկոսն է բավարարվել: 


Խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի և այս ոլորտում ՀՀ դատախազության նախաձեռնությունների արդյունքների վերաբերյալ առաջիկայում կներկայացվի համապարփակ տեղեկատվություն: Սակայն միայն դատախազության այս երկու օղակների՝ Երևան քաղաքի ու մայրաքաղաքի վարչական շրջաննների, ինչպես նաև ՀՀ կենտրոնական զինվորական և կայազորների դատախազությունների վարույթներում առկա գործերով վերոնշյալ պատկերը հիմնավոր կերպով խոսում է երեք կարևոր իրողությունների մասին: 

1. Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերի հետևողականորեն նվազումը դատարանների կողմից միջնորդությունների բավարարման ցուցանիշի աճի ֆոնին շատ հստակ ցուցիչ է այն բանի, որ անշեղորեն բարձրանում է ներկայացվող միջնորդությունների հիմնավորվածության մակարդակը, և քրեական հետապնդման մարմինները հրաժարվում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու չհիմնավորված միջնորդություններ ներկայացնելու պրակտիկայից: 


2. Առաջին ատյանի դատարանների կողմից միջնորդություններն ավելի շատ բավարարելու, մերժված միջնորդությունների դեմ դատախազների կողմից ներկայացված բողոքները վերադաս դատարանների կողմից ավելի շատ բավարարելու ցուցանիշների աճը փաստում է, որ այս տենդենցն արդյունք է հենց վարույթն իրականացնող մարմինների և մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից միջնորդություններն ու բողոքները հիմնավորված ներկայացնելու համար սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու հարցում ցուցաբերվող հետևողականության: 

3. Այս արդյունքը մեծապես պայմանավորված է ՀՀ դատախազության 2017թ. օգոստոսի 4-ի և 2018թ. հունիսի 12-ի կոլեգիայի նիստերի ընթացքում ընդունված որոշումներով, որոնք, ըստ էության, ուղեցույցային նշանակություն ունեն խափանման միջոց կալանքների միջնորդությունների հիմնավորվածության ապահովման համար: Այդ չափանիշների, պայմանների անշեղ պահպանումը նաև հետայսու շարունակում է մնալ ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից մեկը»,-գրել է Աբրահամյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված