Ժողովուրդը ծրագիրը ոչ կարդացել է, ոչ կարդալու է. նրանք սպասում են, որ կյանքը լավանա. Բաբկեն Թունյան (տեսանյութ)
Քաղաքական«Թեզ հնչեց, որ կառավարությունը, չափելի ցուցանիշներ չդնելով, փորձում է խուսափել պատասխանատվությունից, այս ամենը բավարար է հինգ տարի հետո կառավարության գործունեությունը նորմալ գնահատելու համար, բայց այդ պատասխանատվությունն առաջին հերթին ժողովրդի համար է, որ ոչ ծրագիրն է կարդացել, ոչ էլ կարդալու է, նրանք սպասում են՝ իրենց կյանքը լավանա. եթե լավացավ, այս թիմին նորից քվե կտան, չի լավանա՝ չեն տա»,- այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: