ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Դ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրությունները ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ Պատել Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ Փաշինյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ) Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ) Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Էրդողանը շնորհավորել է Պուտինին 

Հազարավոր դոլարներ՝ «Սորոսի հիմնադրամից»՝ Հայաստանին. ով ինչքան է ստացել

Վերլուծական
Գաղտնիք չէ, որ «Բաց հասարակության հիմնադրամը», որն առավել հայտնի է որպես «Սորոսի» հիմնադրամ, Հայաստանում տարեկան տասնյակ ծրագրեր է ֆինանսավորում: Հիմնադրամի գրանտներն ուղղվում են մի քանի թիրախային խմբերի՝ քաղաքացիական հասարակություն, մեդիա, կանանց իրավունքներ, կրթություն, հանրային առողջություն և այլն: Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության աճող հետաքրքրությունը Սորոսյան գրանտներից օգտվող կազմակերպությունների և անհատների հանդեպ, ստորև ներկայացնում ենք նախորդ տարի հիմնադրամից ով և որքան դրամաշնորհ է ստացել: Մասնավորապես, անդրադարձել ենք 10.000 դոլար և բարձր դրամաշնորհ ստացածներին:
 
Այսպես՝
 
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի համակարգող Արամայիս Պետրոսյանին նախորդ տարի փոխանցվել է 20.000$ գումար: Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է՝ խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհ-ի կառավարմանը և բուհ-ում գնումների գործընթացի մոնիտորինգին:
 
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը 2018 թվականին «Բաց հասարակության հիմնադրամից» ստացել է $60,000 դրամաշնորհ: Պաշտոնական կայքում նշվում է, որ դրամաշնորհի թիրախներ են՝ տեղեկատվության ազատությունը, տեղական ինքնակառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրային մասնակցությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև աջակցությունը Արմավիրի, Գավառի, Գյումրիի եւ Վանաձորի երիտասարդական կենտրոնների գործունեությանը: Բացի այդ, դրամաշնորհի պայմանների մեջ է մտնում օժանդակությունը երիտասարդներին՝ ձեռք բերելու հմտություններ եւ գործիքներ տեղական իշխանությունների լսումների, պետական որոշումների եւ պետական միջոցների օգտագործման վերահսկման համար:
 
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը «Սորոսի հիմնադրամից» ստացել է 26,790 դոլար: Դրամաշնորհի տրամադրման նպատակն է՝ ապահովել դատական համակարգի անկախությունը` վերահսկելով 2018-ի փետրվարին ստեղծված Բարձրագույն դատական խորհրդի ձեւավորումը եւ գործունեությունը:
 
«Մանդատ» ՀԿ-ն և, մասնավորապես, Լուսինե Վասիլյանը ստացել է 71,640 ԱՄՆ դոլար: Նպատակը՝ վերահսկել խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, նրա վերահսկողության գործառույթը, խորհրդարանական խմբակցությունների եւ խորհրդարանի անդամների գործունեությունը: 2019թ. գարնանային նստաշրջաններում նպաստել խորհրդարանի որպես օրենսդրական, ներկայացուցչական եւ քաղաքական մարմնի թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը:
 
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Գայանե Աբրահամյանը «Սորոսի հիմնադրամից» ստացել է երկու դրամաշնորհ, առաջինը ՝ 25,000 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է՝ աջակցել Հայաստանում ԶԼՄ-ների անկախության ապահովմանը, կազմակերպելով ԶԼՄ ազատության եւ երկրում լրագրողների եւ խմբագիրների ցանցի ամրապնդմանն ուղղված երեք տարածաշրջանային սեմինար: Երկրորդ դրամաշնորհը կազմել է 40,850 ԱՄՆ դոլար և նպատակը «Հոդված 3» ակումբին աջակցելն է:
 
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ղեկավար Ժաննա Մայիլյանը ստացել է 25,000 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է` կազմակերպել քարոզչական արշավ` ցավազրկող դեղամիջոցների պահանջարկը բարձրացնելու, բուժաշխատողների՝ օպիոիդ դեղատոմսերի մասին գիտելիքներ ձեռք բերելու եւ հասարակական վերահսկողություն իրականացնելու համար:
 
«Խորան Արդ» ՀԿ-ի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանին փոխանցվել է 20.000 ԱՄՆ դոլար: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Գյումրիում քաղաքացիական հասարակության կենտրոնի ստեղծմանը:
 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նաիրա Առաքելյանը ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Արմավիրում քաղաքացիական հասարակության կենտրոնի ստեղծմանը:
 
Գորիսի մամուլի ակումբ ՀԿ ղեկավար Սուսաննա Շահնազարյանը ստացել է 20,000 դոլար: Ծրագրի նպատակն է աջակցել Սյունիքի քաղաքացիական հասարակության կենտրոնին, որպես տեղական բանավեճերի տեղակայման եւ լոկալ ակտիվիզմի ռեսուրսային կենտրոն:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ստացել է 38,947,000 ՀՀ դրամի դրամաշնորհ: Նպատակը է՝ ստեղծել գիտելիքների կենտրոն՝ մարդու իրավունքների, քրեական արդարադատության եւ սոցիալական արդարության ոլորտներում մոնիտորինգ իրականացնելու համար:
 
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» նախորդ տարի մի քանի գրանտ է ստացել: Նախ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի անունով կատարվել է 114,720.00 ԱՄՆ դոլարի փոխանցում: Արայիկ Զալյանի անունով՝ 25,000 ԱՄՆ դոլար է փոխանցվել: Ծրագիրը նպատակ ունի նպաստել եւ պաշտպանել Հայաստանում խոցելի խմբերի իրավունքները:
 
«Ֆակտոր» (Factor.am) ինֆորմացիոն կենտրոնի ղեկավար Արևհատ Սահակյանի անունով «Սորոսի հիմնադրամից» փոխանցվել է 100,000.00 դոլար: Դրամաշնորհի նպատակն է` աջակցել անկախ առցանց լրատվամիջոցների հարթակին:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակըԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Բուքինգհեմյան պալատում մեկնաբանել են Չարլզ III-ի մահվան լուրըԹուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ ՆԱՏՕ-ն «պատմական» է անվանել գլխավոր քարտուղարի այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան Ռուսաստանը Գերմանիայից պահանջել է Լենինգրադի շրջափակումը ճանաչել որպես ցեղասպանության ակտ«Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ ԱլիևԳորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Տավուշում տեղի ունեցած հանդիպումից․ «Ազատություն» (տեսանյութ)
Ամենադիտված