«Վարդաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մրցույթի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 15-ին կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, որին մեծ ոգևորությամբ մասնակցել է 30 դատապարտյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, միջոցառմանը ներկա է գտնվել նաև հիմնարկի վարչակազմը:
Լարված և թեժ մրցապայքարից հետո առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավել են Ն. Մարությանը, Ս. Սաքանյանը և Հ. Կիրակոսյանը: