Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել (տեսանյութ)
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն է սահմանել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Վարդերի այգում փետրվարի 15-ին կայացած ճեպազրույցում ասել էր, որ պատրաստվում է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու փաստաթուղթը, որպեսզի շրջանցելով Կոնգրեսը՝ ապահովի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը:
«Մենք ենթարկվում ենք թմրանյութերի, հանցախմբերի ու մարդկանց ներխուժումների: Դա անընդունելի է»,- ասել էր նա՝ նշելով, որ արտակարգ դրություն հայտարարելու փաստաթուղթը կստորագրի նույն օրը ավելի ուշ ՝ Սպիտակ տան Օվալաձև սրահում: