Ինչու են ապամոնտաժում ստորգետնյա անցումի կրպակները
ՀասարակությունԵրևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հանձնարարությամբ Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի անվան փողոցի խաչմերուկի ստորգետնյա անցումի չգործող կրպակներն ապամոնտաժվում են:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ստորգետնյա անցումն ուղղակի մաքրում են:
«Քաղաքապետարանում, ինչպես հայտնի է, քննարկվում է այդ խաչմերուկում երթեւեկությունը կարգավորելու համար տրանսպորտային հանգույց կառուցելու հարցը»,- նշեց խոսնակը:
Սակայն, ըստ Կարապետյանի՝ այս պահին դեռ հաստատված նախագիծ չկա: «Կրպակների ապամոնտաժումը միայն մաքրման, քաղաքացիների համար անցումն ավելի անվտանգ եւ հարմարավետ դարձնելու նպատակ ունի»,- մանրամասնեց քաղաքապետի մամուլի խոսնակը: