ՀԿ-ի նախագահը կասկածվում է 29,5 մլն դրամի հափշտակության մեջ
ԻրավունքՀՀ ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը բարեգործության պատրվակով չարաշահել է տարբեր անձանց վստահությունը ու խաբեությամբ հափշտակել շուրջ 28 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ազգային անվտանգության ծառայությունից խարդախության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին։
Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը, բարեգործության պատրվակով, տարբեր անձանց վստահությունը չարաշահել ու խաբեությամբ հափշտակել է շուրջ 28 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն»։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: