Բռնաբարության համար հետախուզվող 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Հայանիստ գյուղից
ԻրավունքՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 18-ին՝ ժամը 22։10-ին, Արմավիրի մարզի Հայանիստ գյուղից բերման են ենթարկել 54-ամյա Մարատ Պ.-ին:
Ոստիկանությունը հայտնում է, որ նա 2018 թ. դեկտեմբերի 3-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 138 հոդվածի (բռնաբարություն) 2-րդ մասի մեղադրանքով: