«Բայեր»-«Կրասնոդար» հանդիպման տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը
ՍպորտՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետը կսպասարկի Եվրոպայի լիգայի հանդիպումներից մեկը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Փետրվարի 21-ին Լևերկուզենում կկայանա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի «Բայեր» (Գերմանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան) հանդիպումը:
Հանդիպման տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը: