Մահվան ելքով վրաերթ Երեւանում
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ փետրվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Բագրատ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 NV 629 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել, վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: