«Հրապարակ». Տարակուսած են
Հայկական Մամուլ«Հրապարակ» թեևրթը գրում է.
«Օրերս ՀՀ-ում գտնվող Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է ոչ միայն ԱԺ ուժերի, այլեւ որոշ արտախորհրդարանականների հետ:
ԱԺ արտաքին կապերով զբաղվող մեր աղբյուրը պատմեց․ «Սա ռուսական էսկադրիլիայի ստուգողական-ճանաչողական այցն էր Հայաստան` հասկանալու, թե ինչ պառլամենտի հետ գործ ունեն իրենք։ Բայց ռուս գործընկերները տարակուսած էին «Իմ քայլի» հետ հանդիպումից հետո․ մինչ այս պահը խորհրդարանական մեծամասնությունը չունի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, բավականին աղոտ են պատկերացումներն ապագա միջխորհրդարանական համագործակցության դետալների առումով, թե ինչ հարթակներում, ինձ ձեւաչափերով, այդ թվում եւ միջազգային ասպարեզում, պետք է համատեղ հանդես գան։ Նկատել են, որ ոմանք ունեն լեզվական ակնհայտ խնդիրներ։ Բայց գոհ էին «Լուսավոր Հայաստանի» հետ հանդիպումից, արտախորհրդարանական ուժերից հանդիպել են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում