«Ժամանակ». Կարեւոր քննարկման են հրավիրել Զեյնալյանին
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
«Փետրվարի 22-ին տեղի է ունենալու ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստը, որին հրավիրված է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հանձնաժողովի անդամները ցանկանում են կառավարության ներկայացուցչի հետ քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատգամավորների առաջարկի մերժման հիմնավորումները:
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը եւ Էդմոն Մարուքյանը առաջարկում էին մեղադրյալի նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 1 օրը հաշվել որպես 1,5 օր, որը որոշ չափով կկրճատեր կալանավորների պատժաժամկետը: Կառավարությունը մերժեց այդ առաջարկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում