ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի ԱԳՆ-ից, Երեւան այցելության շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Միջնորդները Երեւանից կուղեւորվեն Բաքու։ Հիշեցնենք, որ մարտի առաջին կեսին սպասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի այցը տարածաշրջան։