Պորոշենկոն պատմել է՝ ինչպես է «Մայդանի» ժամանակ անձամբ զոհերի մարմինները դուրս բերել հրապարակից (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ «Մայդանի» ժամանակ անձամբ է զոհերի մարմինները դուրս բերել հրապարակից: Նրա ելույթի տեսագրությունը YouTube-ում հրապարակել է լրագրող Տատյանա Վիսոցկայան:
«Ուղիղ 5 տարի առաջ իմ օրը սկսվեց նրանից, որ ես դուրս եկա Մարինյան պուրակ, քայլերս ուղղեցի դեպի Գերագույն ռադայի շենք, այդ ժամանակ ժամը 9:00-ն էր: Տեսա Մայդանի ինքնապաշտպանության 14-րդ հարյուրյակի անդամներին: Կանգ առա, խոսեցի: Նրանք ինձ օգնության հարցով դիմեցին, քանի որ իրենց վրա կրակում էին»,- պատմել է Պորոշենկոն՝ Իվանո-Ֆրանկովսկում այդ օրերին նվիրված միջոցառման ժամանակ