Շախմատի «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի առաջին տուրը դադարեցվել է ռումբի ահազանգի պատճառով
ՍպորտՇախմատի Մոսկվայի «Աէրոֆլոտի» միջազգային մրցաշարի առաջին տուրը հետաձգվել է մեկնարկից 45 րոպե անց:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջին տուրի մեկնարկից 45 րոպե անց պարտիաների ընթացքը դադարեցվել է: Խնդիրն այն է եղել, որ ահազանգ է ստացվել, թե «Կոսմոս» հյուրանոցը, որտեղ տեղի է ունենում մրցաշարը, ականապատված է:
«Աէրոֆլոտի» միջազգային մրցաշարին Հայաստանը մասնակցում է 19 շախմատիստով: