Նիկոլը հերթական բորշն է պատրաստում
ԲլոգոսֆերաՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է .
«Մի առիթով նշել եմ,որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։ Պետք է կենտրոնանալ 2020 թ.-ին Տոկիում կայանալիք օլիմպիական խաղերի վրա և փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։
Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել առաջարկս եւ պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։
Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակ։
Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու...
Բա մեկը չկա՞ ասի, ի՞նչ ելույթ, ա'յ պարոն վարչապետ, չէ որ ամիսներ առաջ հայտարարել ես, որ մարտի 1-ը բացահայտված է։
Պարզվում է ի՞նչ բացահայտված...
Առ այսօր 10 զոհերի գործերով որևէ կոնկրետ մեղադրանք չկա։
Փոխարենը կա զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր և անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու Նախագահ Քոչարյանին։
Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում, կարծես թե իր քթից է դուրս գալու։
Հ.Գ. Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող։ Տեսարաններով է փորձում կերակրել։
Բայց ինչպես կասեին Հին Աթենքում,ամեն ինչ հոսում է և ամեն ինչ փոփոխվում է։
Սրած բիզն էլ չմոռանաք...»: