«Ժամանակ». ՀՀ իշխանությունը կդիմի ԵՏՄ
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
«2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը: Եթե այդ օրենքը սկսի գործել, ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից մեքենաների արժեքը միանգամից կբարձրանա: Եթե այժմ մեքենաները մաքսազերծվում են ըստ մաքսային արժեքի, ապա այդ դեպքում ըստ շարժիչների աշխատանքային ծավալի:
Օրինակ՝ 7 տարեկան և ավելի հին մեքենաները մաքսազերծվելու են խորանարդ սանտիմետրի համար 1,8 եվրոյով: Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի բնագավառում ամենահամեստ հաշվարկներով զբաղված է 15-20 հազար մարդ: Իսկ սա նշանակում է, որ այդքան թվով մարդ կդառնա գործազուրկ: Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դիմել ԵՏՄ համապատասխան մարմիններին՝ Հայաստանի նկատմամբ կիրառված 5 տարվա արտոնությունը ևս 5 տարով երկարացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում