ԱՄՆ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԱՄՆ նախագահի թեկնածու Հաբարդ
СШАԱմերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամ ու նաև նախագահի թեկնածու Թուլսի Հաբարդը Նյու Հեմփշիրում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
«Մենք աջակցում ենք այն օրենսդրական նախաձեռնությանը, որը պարտավորեցնում է ԱՄՆ կառավարությանը՝ պաշտոնական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Հաբարդը:
Կոնգրեսականը ընդգծել է, որ ԱՄՆ իշխանություններն այն չեն ճանաչում թուրքական լոբբիի պատճառով: