«Այ քեզ կրքեր». Լեոնիդ Ագուտինի հրապարակումը Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրվա հավաքույթից (տեսանյութ)
ДругоеՌուսական շու բիզնեսի ներկայացուցիչ Լեոնիդ Ագուտինը ներկա է եղել հայտնի հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրվա հավաքույթին և Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Արտակ Ներսիսյանը հարմոն է նվագում:
Աշխույժ երաժշտության տակ պարում են նաև Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը։
Տեսանյութը հավանել են ոչ միայն Ագուտինի բաժանորդները, այլև Մարտիրոսյանի երկրպագուները. «Կրակոտ էր», «Ուրախ էր, պետք է այսպես վարպետորեն նվագել սովորել», «Հզոր երաժիշտ է», «Այ քեզ կրքեր», «Այո, նա անհավանական է», «Տաղանդների աստղաբույլ», «Հիասքանչ էր, դրական լիցքեր տվեցին ամբողջ օրվա համար»,– գրել են նրանք։
Գարիկ Մարտիրոսյանը դարձավ 45 տարեկան։
Посмотреть эту публикацию в Instagram