ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Երևանը պետք է դիմի վետոյի. արցախյան ընտրություններ

Արցախ

Արցախում 2020 թվականին տեղի են ունենալու Ազգային ժողովի և երկրի նախագահի ընտրություններ: Թեպետ դեռ ժամանակ կա, սակայն, արդեն իսկ շրջանառվում են նախագահի պաշտոնի հավակնորդների անուններ, նշմարվում են ֆավորիտներ, որոնք արդեն իսկ սկսել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքները՝ թիմ, օրակարգ։ Առայժմ, որպես թեկնածուներ, շրջանառվում են Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանի,  նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի անունները: 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն, անդրադառնալով Արցախի սպասվող ընտրություններին, նշեց, որ 2020 թվականի նախագահական ընտրությունները էապես տարբերվելու են նախորդ ընտրություններից, քանի որ առաջին անգամ Երևանը չի թելադրելու իր կամեցած թեկնածուին․ «Դա, ըստ էության, լավ լուր չէ, որովհետև հեղափոխական Երևանը պետք է որ բնականորեն ստանձներ լիակատար պատասխանատվություն նաև Արցախի մարզի քաղաքական ներքին կյանքի համար։ Մենք կարող ենք ենթադրել, որ Երևանը չի ցանկանա ուղիղ կերպով թելադրել Արցախին իր թեկնածուին։ Այդ հայեցակարգը Լևոն Տեր-Պետրոսյանի` տարիներից գերիշխող հայեցակարգն է. նկատի ունեմ` Արցախը` որպես առանձին երկրորդ հայկական պետություն ներկայացնելու հայեցակարգը։ Դրա համար, թերևս, այլ նպատակներ էլ կան, բայց Երևանը չի ցանկացել ստանձնել քաղաքական պատասխանատվությունը, որը պետք է ստանձներ փաստացի և իրավաբանորեն Հայաստանի մաս կազմող Արցախի ներքին կյանքի համար»,- ասաց Քանանյանը։

Շարունակելով Արցախում սպասվող ընտրությունների թեման՝ Քանանյանը նշեց, որ այժմ Արցախում վիճահարույց իրավիճակ է, որովհետև Արցախը սովոր էր քվեարկել հօգուտ Երևանի թելադրած թեկնածուի, իսկ այդպիսի թեկնածու չլինելը հղի է վտանգներով, քանի որ  Արցախում չկա ազատ ընտրություններ անցկացնելու ավանդույթ, քաղաքական մշակույթը շատ ցածր է:

Ըստ Քանանյանի՝ նախագահի թեկնածուները, որոնց անունները շրջանառվում են, բոլորն էլ բացարձակ մերժելի են․ «Նրանք կա՛մ հակապետական հանցագործ են, կա՛մ տնտեսական հանցագործ, կա՛մ էլ խայտառակ քաղաքական կենսագրություն ունեցող են։ Նրանցից որևէ մեկի իշխանության գալը նշանակելու է, որ Արցախում խորանալու են անջատողական, հայաստանամերժ մոտեցումները, ոչ թե Հայաստանը չսիրելու համար, այլ` ակնհայտ ճշմարտություն է․ միևնույն պետության մեջ չի կարող գործել տրամաբանորեն իրար հակադիր պետական համակարգ․ սա բերելու է համազգային պառակտմանը և ծանրագույն հետևանքների ազգային անվտանգության ոլորտում։ Եթե Երևանը լիովին խելքը չի կորցրել` պետք է ներքին կարգով կամ բացահայտ դիմի վետոյի»,- ամփոփելով՝ հավելեց քաղաքագետը։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված