Հարբած ադրբեջանցին BMW X6-ով վրաերթի է ենթարկել հետիոտներին (տեսանյութ)
ВидеоՌԴ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 2 զոհ, ևս 3 մարդ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են:
Life News-ի փոխանցմամբ՝ վարորդը բախվել է 2 մեքենայի, այնուհետև դուրս եկել մայթ և վրաերթի ենթարկել մայթով անցնող հետիոտներին:
Վարորդը 30-ամյա Մուրադ Կասիմովն է, ով բարերից մեկում հասցրել էր հարբել:
Նշվում է, որ Մ. Կասիմովը ծնունդով Ադրբեջանից է և Սանկտ Պետերբուրգ է տեղափոխվել 10 տարի առաջ: