Գվարդիոլան հավասարվեց Մոուրինյուին (տեսանյութ)
Video«Մանչեսթեր Սիթի»-ն նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը: Մանչեսթերյան ակումբը եզրափակչում հաղթել է Լոնդոնի «Չելսի»-ին (0:0 11 մետրանոցներով` 4:3):
Խոսեպ Գվարդիոլայի համար սա 4-րդ տիտղոսն է ակումբի հետ: 48-ամյա կատալոնացին կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների քանակը հասցրեց 25-ի և հավասարվեց Ժոզե Մոուրինյուի ցուցանիշին: Նույնքան տիտղոս ունի նաև պորտուգալացի մասնագետը:
Գվարդիոլան 14 տիտղոս նվաճել է նաև «Բարսելոնա»-ի հետ և ևս 7-ը` «Բավարիա»-ի: