ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Կառավարությունը գործում է ոչ թե «մարդու համար», այլ «մարդու միջոցով» հայեցակարգի շրջանակներում. Արման Բաբաջանյան

Բլոգոսֆերա

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության յուրաքանչյուր անդամ պիտի ընդունի, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անհատի դերի, անհատի վարքագծի վերափոխման մասին վարչապետը խոսել է նաև շաբաթ օրը Վանաձորում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ։

Այսինքն՝ այս թեզը իշխանության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունեցող թեզ է, ենթադրաբար դրա վրա է հիմնված նաև կառավարության քաղաքականությունը։ Հետևաբար, ինչպես առիթ ունեցել եմ անդրադառնալու, կառավարությունը գործում է ոչ թե «մարդու համար», այլ «մարդու միջոցով» հայեցակարգի շրջանակներում։ Սա շատ սկզբունքային բաղադրիչ է որևէ իշխանության գործունեությունը գնահատելու համար, քանի որ այդ բաղադրիչից է կախված՝ որքանով է իշխանության քաղաքականությունը մարդակենտրոն կամ հակառակը։ «Մարդու միջոցով» կոնցեպտի դեպքում ավելորդ է խոսել մարդակենտրոնության մասին, այդ կոնցեպտը մարդուն դիտարկում է որպես շահագործվող, որպես ոչ թե նպատակ, այլ որպես նպատակին հասնելու միջոց։

Ինչ վերաբերում է անհատի վերափոխմանը, ապա դա չի կարող տեղի ունենալ ապրիորի, ինքնըստինքյան։ Անհատին վերափոխվելու է դրդում այն միջավայրը, որում նա ապրում է։ Միջավայրը պետք է լինի այնպիսին, որ անհատին դրդի դրսևորել ավելի օրինապաշտ, ավելի ստեղծարար, ավելի նորարար վարքագիծ։ Առանց միջավայրի փոփոխության կարող է փոփոխվել առանձին վերցրած մի քանի անհատների, սակայն ոչ երբեք՝ հասարակության բոլոր անդամների վարքագիծը։ Եվ ուրեմն, անհատի վարքագծի ցանկալի փոփոխություն արձանագրելու համար պետք է փոխվի, վերափոխվի միջավայրը, որում ապրում է անհատը։ Իսկ միջավայրի փոփոխությունը իշխանության գործառույթն է, այդ թվում՝ գործադիր իշխանության գործառույթը։

Նիկոլ Փաշինյանի թեզը, մինչդեռ, նշանակում է, որ իշխանությունը հրաժարվում է իր գործառույթից՝ վերափոխման պատասխանատվությունը դնելով անհատի վրա։ Այդպես չի լինում։ Այդպես հնարավոր չէ հասնել հասարակության մեծ թվով անդամների վարքագծի ու մտածողության փոփոխության։ Այդ ճանապարհը խնդրին հակառակ կողմից մոտենալու արտահայտություն է, որը որևէ կերպ չի կարող նպաստել իշխանության հռչակած տնտեսական հեղափոխությանը։

Մինչև Հայաստանում չփոխվի միջավայրը, հանրային, քաղաքական, սոցիալական հարաբերությունների մշակույթը, չի կարող տեղի ունենալ անհատի վերափոխում կամ փոփոխություն, առավել ևս՝ հասարակության մակարդակով։ Որովհետև հասարակությունը ոչ թե առանձին անհատներից բաղկացած մեխանիկական ամբողջություն է, այլ այդ անհատների միջև գործող հարյուրավոր, հազարավոր կապերի, փոխառնչությունների օրգանական միավորում, որում յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր դերն ու գործառույթը։ Պետք է վերափոխել ոչ թե առանձին անհատին, այլ հասարակությանը, որում՝ որպես սոցիումի անդամ, ապրում է անհատը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված