Լոռեցիներին մեքենաներով կբերեն Մարտի 1-ի հանրահավաքին
Բլոգոսֆերա2008թ․-ի Մարտի 1-ի 11-րդ տարելիցին նվիրված հանրահավաքին միանալու նախաձեռնությամբ հանդես է եկել Լոռու մարզպետ Անդրեկ Ղուկասյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մարտի1-ին երթին մասնակցել ցանկացող քաղաքացիներին՝ մեքենաներով Վանաձորից մայրաքաղաք տեղափոխելու նախաձեռնության մասին․
Մարզպետն իր էջում, մասնավորապես, գրել է․
«Հարգելի լոռեցիներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ մարտի 1-ին Երևանում կմեկնարկի քաղաքացիական մեծ երթ՝ նվիրված 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների 11-րդ տարելիցին:
Երթն ընդդեմ քաղաքական բռնության, ընտրակեղծիքների և հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու իշխանության հաղթանակի է:
Սա ևս մեկ առիթ է միակամություն դրսևորելու ու 11 տարի առաջ այդ օրը զոհվածների հիշատակը հարգելու համար:
Քաղաքացիական երթը մեկնարկելու է 18:30-ին Երևանի Ազատության հրապարակից: Այն լոռեցիները, որոնք ցանկանում են միանալ երթին կամ աջակցել Երևան մեկնել ցանկացողներին նրանց իրենց մեքենաները տրամադրելով Երևան տեղափոխվելու համար, մարտի 1-ին 16:00-ին հրավիրում ենք հավաքվելու Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում: Լոռու մարզի այլ համայնքներից երթին մասնակցել ցանկացողները կարող են մեզ միանալ Վանաձոր-Երևան մայրուղու տարբեր հատվածներում»: