Հրազդանի կիրճում կասեցվել է ապօրինի շինարարություն
Երևանի քաղաքապետարանը կասեցրել է հերթական ապօրինի շինարարությունը՝ Հրազդանի կիրճում։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Շինարարական աղբի կուտակման ահազանգի հետքերով օրերս Հրազդանի կիրճ այցելած մեր նկարահանող խումբն ականատես եղավ քաղաքաշինական կոպիտ խախտումներով կառուցապատման դեպքի:
Այս պաստառից այն կողմ պատկերն ամենևին էլ չի համապատասխանում գրությանը: Հանգստի գոտի՝ ծառերի հաշվին:
«Իրականում, քաղաքապետարանի կողմից տրվածշինթույլտվության հիման վրա կառուցապատումնիրականացվել է համաձայնեցված նախագծի կոպիտշեղումներով: Այն կասեցված է, ներկայումս կառուցապատողիկողմից որևէ քաղաքաշինական գործունեություն այստարածքում չի իրականացվում: Կազմվել է համապատասխան արձանագրություն՝ կառուցապատողին վարչական տույժի ենթարկելուհամար»,- ասում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ ՌուբենԽոջայանը:
Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում հանգստի գոտու կառուցման շինարարական թույլտվությունը քաղաքապետարանը տվել է 2017թ.-ին: Քարե շինությունների փոխարեն պետք է լինեին թեթև կոնստրուկցիաներ, սակայն կառուցապատողը նախընտրել է այս տարբերակը և դեռ ավելին՝ վերջերս էլ դիմել է նախագիծը վերահամաձայնեցնելու և կառուցապատման աշխատանքները շարունակելու խնդրանքով. Երևանի քաղաքապետարանը մերժել է նոր հայտը:
«Կառուցապատողի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանբաժնում ներկայումս գործի քննություն է ծավալվել, սակայն կառուցապատողն էլ իր հերթին է միջնորդություն ներկայացրել՝ գործինյութերին ծանոթանալու և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար: Այդ կապակցությամբ գործի քննությունը հետաձգվել է, և մենք սպասում ենք մինչև այդ վարույթի ավարտը: Համապատասխան որոշում կայացվելուց հետո արդեն կքննարկվի տվյալշինության քանդման հետ կապված խնդրի կարգավորումը»,- նշում է Ռուբեն Խոջայանը:
Կառուցապատումն իրականացնող Տիգրան Ավետիսյանն այդպես էլ չցանկացավ հանդիպել ու զրուցել մեզ հետ:
Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս հիշեցնում է բնակիչներին՝ զերծ մնալ ապօրինի կառուցապատումից ու նախագծային շեղումներից: Այսուհետ, մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն:
«Եվս մեկ անգամ կխնդրեմ և կհորդորեմ մեր բնակիչներին, որ զերծ մնան կառուցապատման նմանատիպ աշխատանքներիրականացնելուց: Ակնհայտ է, որ բոլորը բացահայտվելու են, կասեցվելու են, և ունենալու են իրենց տրամաբանական ավարտը՝ընդհուպ մինչև շինության ապամոնտաժում կամ քանդում»,- ընդգծում է Ռուբեն Խոջայանը»: