Լարվածություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին․ ԵՄ-ն զպսվածության կոչ է արել
ԱշխարհՀնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Քաշմիրի՝ Հնդկաստանը և Պակիստանը բաժանող փաստական սահմանի շրջանում: Ըստ տեղեկությունների ռումբ է նետվել «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորման վարժական ճամբարի վրա, որն ամբողջությամբ ոչնչացրել է այն: Հնդկաստանի ռազմաօդային ուժերն ահաբեկիչների ճամբարը գրոհել են այն բանից հետո, երբ «Ջաիշ-ե-Մուհամադ» իսլամիստական խմբավորման զինյալը Ջամուի և Քաշմիրի նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության շարասյան մոտ:
Պակիստանի ԱԳ նախարար Շախ Մեհմուդ Քուրեշին, մեկնաբանելով Քաշմիրի ուղղությամբ հնդկական ՌՕՈՒ հարվածները, հայտարարել է, որ պատրաստվում են պատասխան տալ ցանկացած ռազմական ագրեսիային
«Պակիստանն ինքնապաշտպանության եւ համապատասխան պատասխանի իրավունք ունի»,- ասել է ԱԳ նախարարը:
Միաժամանակ Հնդկաստանին եւ Պակիստանին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել Եվրամիությունը
Միաժամանակ Հնդկաստանին եւ Պակիստանին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել Եվրամիությունը
«Մենք ուշադիր հետեւում ենք Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ իրադարձությունների զարգացմանը, շփման մեջ ենք երկու երկրների հետ։ Եվ մենք կողմնակից ենք, որպեսզի բոլորը ցուցաբերեն առավելագույն զսպվածություն լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար»,- ասել է դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:։