ԿԻմ Չեն Ընին ուղեկցող ավտոշարասյունը․ ինչպես է ԿԺԴՀ-ի առաջնորդը զարմացրել վիետնամցիներին (տեսանյութ)
ՀասարակությունԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի 26-ին ժամանել Է Վիետնամի մայրաքաղաք Հանոյ, որտեղ փետրվարի 27-28-ին կկայանա նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Համացանցում հայտնվել է Կիմ Չեն Ընի ժամանման տեսանյութը, որտեղ երևում է թե որքան մեքենաներ և ներառված նրա անվտանգության ավտոշարասյան մեջ։ Վերջինս Վիետնամում զարմացրել է իր «կորտեժով»։
Նկատենք, որ Կիմ Չեն Ընը աշխարհում հայտնի առաջնորդներից է, որը մեծ ուշադրություն է դարձնում իր անվտանգությանը և խոշոր գումարներ է ծախսում դրա վրա։
Նա հայտնի է նաև իր բազմահազար անվտանգության աշխատակիցներ ունենալով։ Սա ունի իր դրդապատճառը, քանի որ բազմաթիվ մահափորձեր են կատարվել նրա ընտանիքի և հարազատների նկատմամբ։