Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան (լուսանկարներ)
ԼուսանկարներՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրան:
Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում պաշտոնական այցով Իրան ժամանած ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը:
Նշվում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ վարչապետին կընդունի «Սաադաբադ» պատմամշակութային կենտրոնում: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կմեկնարկեն Իրանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունները:
Երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: