Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ 

2018 թ-ին պետությանը պատճառվել է 176 մլն դոլարի վնաս. դատախազություն

Իրավունք

Գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որի օրակարգում ՀՀ դատախազության 2018 թվականների աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների   գործունեության արդյունքների ամփոփումն էր: Այդ մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Նիստը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են նաեւ ՀՀ ՀՔԾ Պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության, հանրապետական քննչական մյուս մարմինների, ինչպես նաեւ փորձաքննություններ իրականացնող հաստատությունների ներկայացուցիչները:

Գլխավոր դատախազի տեղակալները ներկայացրել են հանցավորության ընդհանուր վիճակի, հանցագործությունների հակազդման բացահայտման ընդհանուր միտումների վրա ազդող դրական եւ բացասական գործոնները, ինչպես նաեւ մինչդատական վարույթի, պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման, պետական շահերի պաշտպանության եւ դատախազության սահմանադրական լիազորություններին առնչվող այլ ոլորտների հիմնական ցուցանիշները, ձեռքբերումներն ու խնդիրները, վերջիններիս լուծման մեխանիզմները:

Արձանագրվել է, որ հանցագործության դեպքերը 2017թ. համեմատ 2018թ. աճել են 11.2 տոկոսով: Հանցագործությունների դեպքերի աճն ապահովվել է առավելապես միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների աճի հաշվին, փոխարենը որոշ չափով նվազել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: էական նվազում է արձանագրվել առանձնապես ծանր հանցատեսակներից սպանության եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով: Նվազել են նաեւ հրազենի, ռազմամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:

Փոխարենը աճել են սպանության փորձերի, հրազենի գործադրման, անձնական ունեցվածքի հափշտակության, հատկապես բնակարանային գողության դեպքերը, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների հանցավոր խախտման, հատկապես մահվան ելքով ավտովթարների դեպքերը:

Լուրջ արդյունքներ են արձանագրվել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում: Մի քանի անգամ ավելացել են նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, հարուցված քրեական գործերը, ինչպես նաեւ քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց քանակը: 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.869.951.060 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 27.775.221.334 ՀՀ դրամը: Իսկ շուրջ 6.922.245.802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:

 Նշանակալի է համարվել հատկապես պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ դատախազության կողմից իրականացված ծավալուն գործունեության աննախադեպ արդյունքները: 2018թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում կատարվել է 86 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 837 իրավախախ¬տում:

Ուսումնասիրությունների արդյունքում գործադրված դատախազական ներգործությամբ կամովին վերականգնվել է 241 մլն. 360 հազ. դրամ, ներկայացվել է 20 հաղորդում պետությանը պատճառված ընդհանուր շուրջ 1 մլրդ. 300 մլն. դրամի վնասների վերականգման ուղղությամբ պատկան մարմինների կողմից միջոցներ ձեռնարկելու նպատակով: Տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված 29 քրեական գործերով եւ քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 28 մլրդ. 255 մլն. 294 հազ. դրամ:

Գոհունակություն հայտնելով այս ոլորտի ձեռքբերումների կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը կարեւոր է համարել այն հանգամանքը, որ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է դարձել բացահայտել առանձին ոլորտներում պետության կողմից իրականացված ծրագրերի շրջանակում տեւականորեն պահպանված կոռուպցիոն սխեմաների բացահայտումը:

Որպես նման օրինակներ՝ նշվել են ընտանեկան նպաստների, գյուղացիներին սերմացու ցորենի եւ պարարտանյութի հատկացման ոլորտներում կատարված կոռուպցիոն հանցագործությունների մեծածավալ բացահայտումները հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաեւ ընդերքօգտագործման ոլորտում պետության եւ համայնքների հանդեպ տարիներ շարունակ տնտեսվարող սուբյեկտների կողմից կուտակած ֆինանսական պարտավորությունների չկատարման դրսեւորումները: Արթուր Դավթյանը հանձնարարել է պետական շահերի պաշտպանության ուղղությամբ առավել ակտիվացնել նախաձեռնողականությունը: 

Կոլեգիայի նիստի ընթացքում առավելապես անհանգստացնող է համարվել բնակարանային գողությունների, ինչպես նաեւ ՃԵԿ հանցավոր խախտումների զգալի աճը: Երկու հանցատեսակների առումով շեշտվել է հանցագործության դեպքերի քարտեզագրման եւ դրա արդյունքում առավել ռիսկային գոտիներն առանձնացնելուց հետո կանխարգելիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես Ոստիկանության պարեկային ծառայությունների թիրախային գործունեության, ինչպես նաեւ, կապված բնակարանային գողությունների հետ՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ բազմաբնակարանային շենքերն անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու առումով: ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է ինչպես նշված, այնպես էլ մնացած հանցագործությունները ծնող պատճառների ու պայմանների վերացման նպատակով դատախազների կողմից պատկան մարմիններին միջնորդություններ ներկայացնելու դատախազական գործառույթի ակտիվացումը եւ դրա հետագա ընթացքի նկատմամբ խիստ հետեւողականությունը:

Մինչդատական քրեական վարույթի օրինականության ապահովման շրջանակներում քննարկման առարկա են դարձվել անձի ձերբակալման քրեադատավարական գործընթացներում, ինչպես նաեւ քրեական գործերով նշանակվող փորձաքննությունների եւ դրանց արդյունքների օպերատիվ ստացման հետ կապված խնդիրները:

Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության խնդրի քննարկման համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ կարեւոր է համարել քրեակատարողական հիմնարկներում գտնվող հացադուլ հայտարարած անձանց խնդիրներին արագ արձագանքելը, ուշադրության կենտրոնում պահելը: Արթուր Դավթյանը նշել է, որ հացադուլի մեջ գտնվող անձը պարտադիր պետք է դատախազի կողմից ենթարկվի հարցման, եւ պետք է առանձին քննարկման առարկա դարձվեն նրանց կողմից բարձրացված հարցերը՝ վերջիններիս օրենքով սահմանված բոլոր իրավունքների պատշաճ ապահովումը երաշխավորելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազը տարբեր խնդիրների հետ կապված եւս տվել է կոնկրետ հանձնարարություններ՝ նշելով, որ դրանց արդյունքներն առաջիկայում դարձվելու են դատախազության կոլեգիայի քննարկման առարկա:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը
Ամենադիտված