«Բարսելոնա»-ն պայքարից դուրս թողեց «Ռեալ»-ին (տեսանյութ, լուսանկարեր)
ՏեսանյութերԻսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալեց կատալոնյան «Բարսելոնա»-ին ու պարտվեց 0:3 հաշվով:
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը. ֆուտբոլիստը 50-րդ րոպեին բացեց հաշիվը,, 73-րդ րոպեին էլ անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Դաշտի տերերի կազմում 50-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Վարանը:
Արդյունքում մադրիդյան թիմը դուրս մնաց պայքարից: Կատալոնայն թիմը դուրս եկավ եզրափակիչ:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:
Լուսանկարները` AS